Համարի ընտրություն

Պատվերների ընդունում ՝ 09:30 - 17:30 (երկ-ուրբ) | 043 033 033
Զամբյուղում
0 համար(-ներ)

Հաճախորդի կողմից հայտը ստանալուց 24 ժամվա /աշխատանքային օրվա ժամեր/ ընթացքում առաքման ծառայությունը կապ է հաստատում հաճախորդի հետ և ձևակերպում վերջնական պատվերը: Հաճախորդի կողմից սխալ և/կամ չգործող կոնտակտային հեռախոսահամար թողնելու դեպքում, ինչպես նաև թողնված կոնտակտային հեռախոսահամարին 2 օրից ավել չպատասխանելու դեպքում հայտը համարվում է անվավեր: Հայտն անվավեր ճանաչվելու դեպքում հաճախորդը կարող է գրանցել նոր հայտ: Ապրանքը կարող է առաքվել առաքման ծառայության միջոցով Պատվերում նշված Գնորդի հասցեով:
Առաքումն անվճար է:

Ապրանքների առաքման ժամկետը Երևանում՝ պատվերի ձևակերպման ամսաթվից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ապրանքների առաքման ժամկետը ՀՀմարզերում. ՀՀ մարզերի քաղաքային համայնքներ՝ պատվերի ձևակերպման ամսաթվից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: ՀՀ մարզերի գյուղական համայնքներ՝ պատվերի ձևակերպման ամսաթվից տասը աշխատանքային օրվա ընթացքում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք կամ արտասահման առաքում չի իրականացվում:

Առաքումն իրականացվում է շաբաթվա յուրաքանչյուր աշխատանքային օր 10:00-ից մինչև 18:00 ներառյալ: Առաքման հստակ ժամը համաձայնեցվում է Գնորդի հետ հեռախոսով, որը նշված է Պատվերում: Առաքման ժամկետները խախտելու համար պատասխանատվություն չենք կրի, եթե դա պայմանավորված կլինի անկախատեսելի իրավիճակների հետ:

Ապրանքի առաքման դեպքում այն հանձնվում է Գնորդին կամ անձին, որը Պատվերում նշված է որպես ստացող: Ապրանքի հանձնման ժամանակ առաքման ծառայության աշխատակիցն իրավունք ունի Գնորդից պահանջել ներկայացնել Գնորդի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաև պահանջել նշել ձևակերպված Պատվերի վավերապայմանները (պատվերի համարը, և այլն): Վաճառողը երաշխավորում է Գնորդի անձնական տեղեկատվության գաղտնիությունը ու պաշտպանությունը:
Բաժանորդի հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր:

Վճարման պայմանները

Վճարումը կատարվում է ապրանքը Գնորդին հանձնելու պահին: Վճարումը կատարվում է ՀՀ դրամով, կանխիկ դրամական միջոցներով պատվիրված Ապրանքի արժեքի ողջ չափով: Ապրանքը ենթակա չէ Գնորդին փոխանցման այն դեպքում, վերջինիս կողմից վճարումից հրաժարվելու կամ Ապրանքի առաքման պահին Գնորդի մոտ պատվիրված Ապրանքի ողջ արժեքի չափով դրամական միջոցների բացակայության դեպքում:

Ծառայությունների նկարագրությունները և գները

Մանրամասն `http://www.beeline.am/